Bankomat

Հայաստանի և Կորեայի միջև համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի

Լուրեր | 2026/07/03 05:04

Հայաստանի և Կորեայի միջև համագործակցությունը նոր հնարավորություններ կստեղծի

Շրջակա միջավայրի նախարարի հայտարարությունը

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը Կորեայի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է Կորեայի Անտառային ծառայության նախարար Լիմ Սանգ-Սոպի հետ:

«Քննարկեցինք անտառների պահպանության և վերականգնման, անտառային էկոհամակարգերի կայուն կառավարման, կենսաբազմազանության պահպանության, կլիմայի փոփոխության նկատմամբ անտառների դիմակայունության բարձրացման, ինչպես նաև գիտական և տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները»,- նշել է նախարարը:

«Կորեան ունի անտառվերականգնման ամենահաջողված օրինակներից մեկը, և վստահ եմ, որ այդ փորձը կարևոր նշանակություն կարող է ունենալ նաև Հայաստանի համար՝ մեր երկրում անտառածածկույթի ընդլայնման, դեգրադացված տարածքների վերականգնման և ժամանակակից մոնիթորինգի համակարգերի ներդրման ուղղությամբ»,- ավելացրել է նա:

Հանդիպման ընթացքում անդրադարձել են նաև անտառային հրդեհների կանխարգելման և արձագանքման ժամանակակից մեխանիզմներին, արհեստական բանականության, արբանյակային դիտարկումների և անօդաչու թռչող սարքերի կիրառմանը անտառների կառավարման ոլորտում:

«Կարևորեցի այս ուղղություններով փորձի փոխանակումն ու մասնագիտական համագործակցության խորացումը»,- նշել է Մաթևոսյանը:

«Ակնկալում եմ Կորեայի ակտիվ մասնակցությունը COP17-ին, քանի որ անտառային էկոհամակարգերի պահպանումն ու վերականգնումը Կունմինգ–Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակների իրականացման առանցքային ուղղություններից են»,- եզրափակել է նա:

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ