Bankomat

Հայաստանը Վրաստանին մատակարարել է 777 հազար դոլարի բանջարեղեն

Լուրեր | 2026/07/27 09:01

Հայաստանը Վրաստանին մատակարարել է 777 հազար դոլարի բանջարեղեն

2026 թվականի առաջին կիսամյակում Վրաստան բանջարեղենի ներմուծումը աճել է 0,04%-ով

2026 թվականի առաջին կիսամյակում Վրաստան բանջարեղենի ներմուծումը տարեկան կտրվածքով աճել է 0,04%-ով, հաղորդում է BusinessPressNews-ը։

Ընթացիկ տարվա հունվար-հունիս ամիսներին ներմուծվել է 51,146 մլն դոլարի բանջարեղեն, իսկ 2025 թվականի նույն ժամանակահատվածում՝ 51,122 մլն դոլարի։

Ստորև ներկայացված է 10 երկրների ցանկը, որոնցից 2026 թվականի հունվար-հունիս ամիսներին Վրաստան է ներմուծվել ամենամեծ քանակի բանջարեղենը:

  • Թուրքիա՝ 22,185 մլն դոլարի;
  • Ադրբեջան՝ 7,156 մլն դոլարի;
  • Իրան՝ 5,631 մլն դոլարի;
  • Ուզբեկստան՝ 4,548 մլն դոլարի;
  • Թուրքմենստան՝ 2,177 մլն դոլարի;
  • Ռուսաստան՝ 1,773 մլն դոլարի;
  • Գերմանիա՝ 1,659 մլն դոլարի;
  • Չինաստան՝ 1,515 մլն դոլարի;
  • Կանադա՝ 831 հազար դոլարի;
  • Հայաստան՝ 777 հազար դոլարի։

Աղբյուր՝ lurer.com

Տարածել

Կարդացեք նաեվ