Bankomat

Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը

Լուրեր | 2026/07/17 01:03

Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը

Արմեն Ղազարյանն ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին

Հայաստանի ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը հուլիսի 14-ին ընդունել է Էստոնիայի միջազգային զարգացման կենտրոնի ղեկավար կազմին: Քննարկման առանցքում եղել են Հայաստանի և Էստոնիայի միջև համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները:

Էստոնական կողմը վերահաստատել է, որ Հայաստանը շարունակում է մնալ Էստոնիայի առաջնահերթ գործընկեր երկրներից մեկը՝ ընդգծելով երկկողմ համագործակցությունը երկարաժամկետ և գործնական ծրագրերի միջոցով առավել խորացնելու պատրաստակամությունը:

Արմեն Ղազարյանը ներկայացրել է ՆԳ նախարարությունում ընթացող ինստիտուցիոնալ բարեփոխումները, ինչպես նաև կրթական բաղադրիչի մասին տեղեկություններ, նշելով, որ նախատեսվում է ներդնել սահմանապահների մասնագիտացված կրթական ծրագրեր:

Կողմերը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները սահմանային կառավարման, փաստաթղթերի ստուգման համակարգերի կատարելագործման, մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի, ինչպես նաև մասնագիտական վերապատրաստումների կազմակերպման ուղղություններով:

Ավարտին կողմերը վերահաստատել են համագործակցության հետագա ընդլայնման հանձնառությունը:

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ