Bankomat

Հայաստանը կարող է կորցնել պանրի արտահանումից ստացված եկամտի 80 տոկոսը, եթե կորցնի ռուսական շուկան

Լուրեր | 2026/07/26 00:03

Հայաստանը կարող է կորցնել պանրի արտահանումից ստացված եկամտի 80 տոկոսը, եթե կորցնի ռուսական շուկան

Ռուսաստանի շուկայի կորուստը կարող է զգալի վնաս հասցնել Հայաստանի տնտեսությանը

Հայաստանը կարող է կորցնել պանրի արտահանումից ստացված եկամտի 80 տոկոսը, եթե կորցնի ռուսական շուկան: Այս մասին տեղեկացրել է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ հղում անելով Ռոսսելխոդնազդորի հայտարարությանը:

2025 թվականի վերջին Հայաստանի պանրի արտահանման ընդհանուր եկամուտը կազմել է 16.4 միլիոն դոլար, որից 13.5 միլիոն դոլարը բաժին է ընկել Ռուսաստանին: Ռուսական շուկան ոչ միայն Հայաստանից պանրի ամենախոշոր գնորդն է, այլև միակ պետությունը, որը ամեն ամիս ներմուծում է միլիոնավոր այս ապրանքը:

2025 թվականին Հայաստանից պանրի մյուս խոշոր գնորդներն են Միացյալ Նահանգները (1.8 միլիոն դոլար) և Վրաստանը (670,900 դոլար):

Հուլիսի 14-ից 21-ը «Ռոսսելխոզնադզոր»-ի մասնագետներն ստուգումներ են իրականացրել հայկական կաթնամթերք վերամշակող ձեռնարկություններում, որոնք նախկինում թույլտվություն էին ստացել իրենց արտադրանքը Ռուսաստան մատակարարելու:

Ստուգումների արդյունքում հայտնաբերվել են նախկինում արձանագրված խախտումների կրկնություններ, որոնք վերաբերում են արտադրանքի հետագծելիության համակարգերին և անասնաբուժական փաստաթղթերի տրամադրմանը:

«Ռոսսելխոզնադզոր»-ը միջոցներ է ձեռնարկել կանխելու վտանգավոր հիվանդությունների ներթափանցումը Ռուսաստան:

Աղբյուր՝ panorama.am

Տարածել

Կարդացեք նաեվ