Հայաստանի դեսպան Ալբանիայում Տիգրան Մկրտչյանը հանդիպել է երկրի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարար Էրլինդ Սուլոյին, որտեղ քննարկվել են հայ-ալբանական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, հատկապես էներգետիկ ոլորտում:
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կառավարության առաջնահերթությունները ատոմային, ջրային, արևային և քամու էներգետիկայի զարգացման ոլորտում, ընդգծելով էներգետիկ անվտանգության կարևորությունը ազգային անվտանգության համակարգում:
Նա առաջարկել է նախաձեռնություն իրականացնել համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների փոխայցերի համար և քննարկել էներգետիկ ոլորտում երկկողմ հարաբերությունների իրավական և պայմանագրային բնույթ ստանալու հնարավորությունը:
Էրլինդ Սուլոն բարձր է գնահատել համագործակցության առկա պոտենցիալը և պատրաստակամություն է հայտնել աջակցել գործնական համագործակցությանը, այդ թվում՝ փոխադարձ այցերի, փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման միջոցով:
Աղբյուր՝ finport.am
