Bankomat

Հայ-ռուսական նոր զարգացումներ հայկական երկաթուղու շուրջ

Լուրեր | 2026/08/01 13:03

Հայ-ռուսական նոր զարգացումներ հայկական երկաթուղու շուրջ

Ռուսական երկաթուղիները զգուշացնում են ներդրումների վերադարձի մասին

Հայաստան 2 միլիարդ դոլարի վարձավճար Ռուսաստանից. հայ-ռուսական նոր զարգացումներ հայկական երկաթուղու շուրջ:

«Ռուսական երկաթուղիներ»-ը զգուշացնում է՝ եթե Հայաստանը դադարեցնի իր դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն պայմանագիրը, ապա պետք է վերադարձնի, բոլոր այն ներդրումները, որոնք ռուսական ընկերությունն արել է 2008 թվականից մինչ այսօր:

«Ռուսական երկաթուղիներ» ընկերության գործադիր տնօրեն Օլեգ Բելոզերովը կոնկրետ գումար է մատնանշել՝ շուրջ 400 միլիոն դոլար:

«Եթե հայկական կողմը դիտարկում է կոնցեսիոն պայմանագրի դադարեցման կամ փոփոխման հնարավորությունը, ապա մենք էլ իրավունք ունենք ակնկալել ներդրումների վերադարձ: Ռուսական կողմը 2008 թվականից սկսած ամբողջությամբ կատարում է կոնցեսիոն պայմանագրով ստանձնած պարտավորությունները:

Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ երկաթուղու հետ կապված իրենց դիրքորոշումը շարունակում է մնալ նույնը՝ դա իրենց սեփականությունն է:

Ռուսական կողմը «զարմացած ու տարակուսած է» Հայաստանի վարչապետի՝ 2 միլիարդ դոլարի վարձավճար ուզելու հայտարարությունից:

Կառավարությունից խոստացել են այս և մյուս հարցերին արձագանքել ավելի ուշ:

Աղբյուր՝ www.azatutyun.am

Տարածել

Կարդացեք նաեվ