Hatis Chalet-ը սկսել է իր գործունեությունը 2023 թվականին՝ մեկ փայտե էկոտնակով, որը նախատեսված էր բնության գրկում հանգիստը նախընտրողների համար:
Հյուրերի աճող հետաքրքրության շնորհիվ 2025 թվականին կառուցվել է երկրորդ էկոտնակը՝ ավելի ժամանակակից լուծումներով, ընդարձակ տարածքով և հանգստի համար առավել հարմարավետ պայմաններով: Առաջիկայում նախատեսվում է համալիրն ընդլայնել ևս մեկ նոր էկոտնակով:
Զարգացման ծրագրերի իրականացման ընթացքում Hatis Chalet-ը համագործակցել է Կոնվերս Բանկի հետ՝ օգտվելով Converse SME վարկատեսակից: Հանգստավայրի տնօրեն Գևորգ Աբգարյանի խոսքով, Բանկի հետ համագործակցությունը հաջողված է. գոհ են թե առաջարկվող պայմաններից, թե սպասարկման որակից:
Այսօր Hatis Chalet-ում շարունակում են մշակել զարգացման նոր ծրագրեր՝ նպատակ ունենալով ընդլայնել հանգստի հնարավորություններն ու հյուրերին առաջարկել ավելի հարմարավետ պայմաններ:
Այստեղ վստահ են, որ վստահելի ֆինանսական գործընկերոջ աջակցությամբ զարգացման ծրագրերն ավելի արագ են դառնում իրականություն:
Կոնվերս Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Աղբյուր՝ b24.am
