Bankomat

Հարավկովկասյան երկաթուղին Մեղրիի օտարման գործիք է

Լուրեր | 2026/07/31 20:02

Հարավկովկասյան երկաթուղին Մեղրիի օտարման գործիք է

Հայաստանի երկաթուղիների հարցը և Ադրբեջանի պահանջները

Հայաստանի կառավարության և «Ռուսաստանյան երկաթուղիներ» ԲԲԸ միջև 2008թ․ փետրվարի 13-ին ստորագրվել է պայմանագիր, որի հիման վրա ստեղծվել է «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ։ Վերջինիս էլ վերապահվել է Հայաստանի երկաթուղային ցանցի կոնցեսիոն կառավարման իրավունքը՝ երեսուն տարի ժամկետով։ Փաստաթուղթը նախատեսում է, որ պայմանագրի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել ևս տասը տարով։
Փաստացի Հայաստանի երկաթուղիների կառավարումը երեսուն տարով հանձնվել է անգամ ոչ թե Ռուսաստանի կառավարությանը կամ նրա լիազոր մարմնին, այլ՝ ռուսաստանյան բաց բաժնետիրական ընկերությանը։
Բայց դա հարցի մի կողմն է։ Ավելի էական է, որ Հայաստանի կառավարությունը համաձայնել է կառավարիչ ընկերության «Հարավկովկասյան երկաթուղիներ» անվանմանը։
Այն դեպքում, երբ Հարավային Կովկասի մյուս երկու երկրները՝ Վրաստանը և Ադրբեջանը, իրենց երկաթուղային ցանցը կառավարում են ինքնուրույն՝ «Վրացական երկաթուղներ» և «Ադրբեջանական երկաթուղիներ» պետական ընկերությունների միջոցով։
Հուլիսի 23-ին Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Զուլֆուգարովը ֆեյսբուքյան սենսացիոն գրառում է կատարել, ըստ որի՝ «երկաթուղու Մեղրիի հատվածը Ադրբեջանի սեփականությունն է, քանի որ նա Ադր․ԽՍՀ իրավահաջորդն» է։
Հուլիսի 30-ին վարչապետ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի տարածքի երկաթուղիները նրա «սեփականությունն» են, և կառավարությունը ձգտում է Ռուսաստանի հետ այդ հարցը «բարեկամաբար կարգավորել»։
Այս առումով Հայաստանի երկաթուղային ամբողջ ցանցի նկատմամբ սեփականության իրավունքի հաստատումը զուտ տնտեսական կամ կոմունիկացիոն անհրաժեշտություն չէ։ Այն ավելի շատ լուծում է 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքի յուրաքանչյուր քառակուսի մետրի նկատմամբ Հայաստանի սուվերենության, ուրեմն և՝ նրա անկախության, քաղաքակրթական ինքնության հարցը։

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ