Bankomat

Հակախտրականության մասին օրենքի ընդունման պահանջը

Լուրեր | 2026/07/31 20:02

Հակախտրականության մասին օրենքի ընդունման պահանջը

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը ներկայացրել է օրենքի նախագծի կարևորությունը

ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը հայտարարել է, որ հակախտրականության մասին օրենքը պետք է ընդունվի, քանի որ հանրային հստակ պահանջ կա դրա նկատմամբ:

Նրա խոսքով, արդարադատության նախարարության կողմից մշակված օրենքի նախագիծը, որը նախատեսում է խտրականության հասկացության և տեսակների սահմանումը, արդեն շրջանառության փուլում է:

«Այս նախագիծը կարևոր է մարդու իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման համար, և պետության խնդիրն է ապահովել դրա ընդունումը»,- նշել է Սարգսյանը:

Նա ընդգծել է, որ հանրային ընկալումների տեսանկյունից այժմ աշխատանքը ավելի հեշտ է, քան 5-10 տարի առաջ, և հասարակության զգայունությունը խտրականության դեմ պայքարի հարցերում աճել է:

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ