Թուրքիայի տնտեսական քաղաքականության հետազոտությունների հիմնադրամի (TEPAV) նախագահ, պրոֆեսոր Գյուվեն Սաքը նշել է, որ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը կարող է երկու երկրների ընկերություններին կապել արևմտյան շուկաների հետ:
Սաքը, խոսելով սահմանի բացման հեռանկարների մասին, ընդգծել է, որ հայկական զբոսաշրջային ընկերությունները ունեն փորձ և կապեր ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից և այլ եվրոպական երկրներից զբոսաշրջիկներ ներգրավելու հարցում, ինչը կարող է համադրվել Թուրքիայի զբոսաշրջային հոսքերի հետ:
Նա նաև նշել է, որ այս համագործակցությունը կարող է Հայաստանին ավելի ուղիղ կապել արևմտյան տնտեսական և արտադրական շղթաների հետ:
Աղբյուր՝ www.aravot.am
