Bankomat

Գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է խոր անկում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

Լուրեր | 2026/07/29 16:57

Գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է խոր անկում. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ

2026 թվականի առաջին կեսի տնտեսական ակտիվության վիճակը

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026թ. հունվար-հունիս ամիսներին:

  • 2026թ. հունիսին նկատվել է տնտեսական ակտիվության աճի տեմպի դանդաղում՝ մայիսի 11.7%-ից հասնելով 7.7%-ի: Հունվար-հունիս ամիսներին տնտեսական ակտիվության աճը կազմել է 7.9%, որի հիմնական աղբյուրներն են եղել ծառայությունները, արդյունաբերությունը և շինարարությունը՝ համապատասխանաբար 3.8, 3.0 և 1.7 տոկոսային կետ նպաստումներով:
  • Գյուղատնտեսության ոլորտում հունվար-հունիս ամիսներին արձանագրվել է 11.9% անկում: Անկման խորացման վրա կարող են ազդեցություն ունենալ նաև ՌԴ-ի կողմից կիրառվող արտահանման սահմանափակումները:
  • Արտաքին առևտրի դինամիկան հունիսին վատթարացել է: Հունիսին արտահանումը նվազել է 20.5%-ով, իսկ ներմուծումն աճել է 8.6%-ով:
  • Հարկաբյուջետային հատվածում եկամուտների բարձր աճը պահպանվել է: Հունվար-հունիս ամիսներին բյուջեի եկամուտներն աճել են 14.7%-ով:
  • Գնաճային և վարկային զարգացումները ևս պահանջում են շարունակական ուշադրություն: Հունիսին 12-ամսյա գնաճն արագացել է մինչև 5.1%:

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով: https://shorturl.at/IGctS

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ