Bankomat

Գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է խոր անկում

Լուրեր | 2026/07/30 11:01

Գյուղատնտեսության ոլորտում արձանագրվել է խոր անկում

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը ներկայացնում է տնտեսական վիճակը

«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2026թ. հունվար-հունիս ամիսներին։

  • 2026թ. հունիսին տնտեսական ակտիվության աճի տեմպը դանդաղել է՝ հասնելով 7.7%-ի: Հունվար-հունիս ամիսներին տնտեսական ակտիվության աճը կազմել է 7.9%, որի հիմնական աղբյուրներն են եղել ծառայությունները, արդյունաբերությունը և շինարարությունը՝ համապատասխանաբար 3.8, 3.0 և 1.7 տոկոսային կետ նպաստումներով։
  • Գյուղատնտեսության ոլորտում հունվար-հունիս ամիսներին արձանագրվել է 11.9% անկում: Սա տնտեսական ակտիվության աճին հակազդեցություն է ունեցել՝ շուրջ 1.1 տոկոսային կետով։
  • Արտաքին առևտրի դինամիկան հունիսին վատթարացել է: Հունիսին արտահանումը նվազել է 20.5%-ով, իսկ ներմուծումն աճել է 8.6%-ով։
  • Հարկաբյուջետային հատվածում եկամուտների բարձր աճը պահպանվել է: Հունվար-հունիս ամիսներին բյուջեի եկամուտներն աճել են 14.7%-ով, իսկ ծախսերը՝ 7.0%-ով։
  • Գնաճային և վարկային զարգացումները պահանջում են ուշադրություն: Հունիսին 12-ամսյա գնաճն արագացել է մինչև 5.1%։

Վերլուծությունն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղումով։

Աղբյուր՝ panorama.am

Տարածել

Կարդացեք նաեվ