Bankomat

Գյուղացին նոկդաունի մեջ է, անասունները սատկում են

Լուրեր | 2026/07/13 23:02

Գյուղացին նոկդաունի մեջ է, անասունները սատկում են

Աշոտ Հարությունյանը խոսում է գյուղատնտեսության խնդիրների մասին

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ գյուղատնտեսության նախկին փոխնախարար, գյուղատնտես Աշոտ Հարությունյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Աստված մի՛ արասցե, որ Հայաստանը Ռուսաստանի հետ մտնի պատերազմի մեջ: Ռուսաստանն ամբողջությամբ չի մտել հակասությունների դաշտ, դեռևս «փափուկ ուժ» է կիրառում, այլապես հետևանքներն ավելի ծանր կլինեն: Տնտեսության շարժիչ ուժը՝ հացից մինչև ծաղիկ, գյուղատնտեսությունն է: Պարենային ապահովության, անվտանգության խնդիրները նույնպես լուծում է գյուղատնտեսությունը:
  • Ռուսաստանում տարբեր ինստիտուտներ կան, որոնք վերլուծում են՝ ինչ քիմիկատներ, պարարտանյութեր են մտնում Հայաստան, ինչպիսի տեսչական վերահսկողություն կա, ինչ քաղաքականություն է վարվում: Այսօր ինչ չստուգված քիմիկատ ասես՝ մտնում է Հայաստան: Չկա վերահսկողություն:
  • Սննդամթերքի անվտանգության տեսանկյունից մենք երկրում լուրջ խնդիրներ ունենք: Բազմաթիվ հրապարակումներ կան այն մասին, որ գյուղատնտեսության մեջ օգտագործվող որոշ դեղամիջոցներ չեն համապատասխանում որակին:
  • Անգամ պետության կողմից սուբսիդավորվող ծախսերի թվային ցուցանիշների վերլուծությունը հաշվի առնելով՝ մենք տեսնում ենք, որ հայկական գյուղմթերքի արտահանումը եվրոպական շուկա հրապուրիչ և ձեռնտու չէ:

  • Մեր գյուղերում հետհաշվարկը սկսված է: Գյուղերում մարդիկ նոկդաունի վիճակում են…
  • Օրերս իմացա՝ 700 տոննա պղպեղ են արտահանել ինչ-որ երկիր, կիլոգրամն էլ բավականին լավ գնով սուբսիդավորել են:

Ժողովուրդ, ճշմարտությունը դառն է… Դանակը ոսկորին մի՛ հասցրեք:

Մեր ամենահզոր ուժերից մեկը Սփյուռքն է, պիտի համախմբվենք, այլապես երկար չենք կարող միայնակ դիմադրել:

Երկիրը նստեցրել են ասեղի վրա, մազից կախված ենք…

Աղբյուր՝ 168.am

Տարածել

Կարդացեք նաեվ