Bankomat

Չինաստանի արտադրական ակտիվությունը նվազում է երկրորդ ամիսն անընդմեջ

Լուրեր | 2026/09/02 14:30

Չինաստանի արտադրական ակտիվությունը նվազում է երկրորդ ամիսն անընդմեջ

Արտադրական հատվածում ակտիվությունը նվազել է, սակայն անկման տեմպը մեղմ է եղել

Չինաստանի արտադրական հատվածում օգոստոսին ակտիվությունը կրկին նվազել է, սակայն անկման տեմպը շուկայի սպասումներից ավելի մեղմ է եղել, հաղորդում է CNBC-ն:

Չինաստանի ազգային վիճակագրական բյուրոյի տվյալներով՝ արտադրական հատվածի պաշտոնական գործարար ակտիվության ինդեքսը կազմել է 49.8 կետ՝ նախորդ ամսվա 49.2 կետի դիմաց և գերազանցել է փորձագետների 49.6 կետ կանխատեսումը:

Երկրի տնտեսությունը շարունակում է ճնշում զգալ թույլ ներքին պահանջարկի և անշարժ գույքի շուկայի երկարատև անկման պայմաններում: Երկրորդ եռամսյակում տնտեսական աճը դանդաղել է մինչև 4.3%՝ դառնալով ամենացածր ցուցանիշը 2022 թվականի վերջից ի վեր:

Միաժամանակ սպառողական ծախսերը լճացել են, քաղաքային ներդրումները նվազել են, իսկ գործազրկությունն աճել է: Թուլացել են նաև մանրածախ վաճառքը, արդյունաբերական արտադրությունը և ձեռնարկությունների շահույթի աճը:

Արտահանումը շարունակում է մնալ տնտեսական աճի հիմնական հենարաններից մեկը: Դրան նպաստում է արհեստական բանականության ենթակառուցվածքների նկատմամբ համաշխարհային ծախսերի բումը, որը պահպանում է չինական տեխնոլոգիական ապրանքների պահանջարկը:

Չինաստանի իշխանությունները հայտարարել են նոր աջակցության միջոցների պատրաստակամության մասին՝ ներառյալ բյուջետային ծախսերի ավելացումն ու դրամավարկային քաղաքականության մեղմացումը: Սակայն փորձագետները կարծում են, որ խթանման ծրագրերի ծավալը, ամենայն հավանականությամբ, սահմանափակ կլինի:

Աղբյուր՝ b24.am

Տարածել

Կարդացեք նաեվ