ԱՄՆ Կոնգրեսում արդեն այս շաբաթ կարող է ներկայացվել երկկուսակցական օրինագիծ, որը նախագահ Դոնալդ Թրամփին իրավունք կվերապահի մինչև 100% մաքսատուրքեր սահմանել ռուսական նավթի և գազի հինգ խոշորագույն գնորդների, այդ թվում՝ Չինաստանի և Հնդկաստանի դեմ։ Այս մասին հաղորդում է The Wall Street Journal-ը։
Փաստաթուղթը, որի համահեղինակներից է սենատոր Լինդսի Գրեմը, նախատեսում է նաև պատժամիջոցներ ռուսական էներգակիրների արտահանմանը նպաստող անձանց նկատմամբ, ինչպես նաև նոր սահմանափակումներ Ռուսաստանի պաշտպանական, էներգետիկ, ֆինանսական ոլորտների և վերջինիս «ստվերային նավատորմի» դեմ։
WSJ-ի փոխանցմամբ՝ օրինագծի ընդունման դեպքում սա կլինի առաջին դեպքը, երբ ԱՄՆ Կոնգրեսն ուղղակիորեն կլիազորի նախագահին օգտագործել ներմուծման մաքսատուրքերերը որպես աշխարհաքաղաքական ճնշման գործիք։
Աղբյուր՝ 168.am
