Հուլիսի 27-ից սկսած կսահմանափակվի Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվող կաթնամթերքը։ Այս մասին հուլիսի 24-ին հայտնել էր Անասնաբուժական և բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզորը»։
«Ռոսսելխոզնադզորը», հիմք ընդունելով 2026 թվականի հուլիսի 14-21-ը Հայաստանի կաթի վերամշակմամբ զբաղվող ձեռնարկություններում անցկացված ստուգումների արդյունքները, դիմել է Հայաստանի Հանրապետության Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնին՝ խնդրելով հուլիսի 27-ից դադարեցնել Հայաստանի բոլոր կաթնամթերք արտադրող ձեռնարկությունների արտադրանքի համար ռուսական հասցեատերերին մատակարարումների անասնաբուժական սերտիֆիկատների տրամադրումը։
Մինչ այս սահմանափակվել էր նաև Հայաստանից պտուղ-բանջարեղենի, ծաղիկների արտահանումը դեպի ՌԴ շուկա։
Հայաստանի պանրագործների միության նախագահ Արմեն Գիգոյանը նշել է, որ այս իրավիճակը անակնկալ չի եղել, քանի որ նրանք գիտեին, որ նման քայլերը հնարավոր են։ Նա ընդգծել է, որ հայ պանրագործները փորձ ունեն այլ շուկաների հետ աշխատանքներ տանել, այդ թվում՝ Միացյալ Նահանգներ և արաբական երկրներ:
Գիգոյանը նաև նշել է, որ հայ պանրագործների թիվը վերջին շրջանում նվազել է, ինչը պայմանավորված է շուկայի կարգավորմամբ։
Աղբյուր՝ 168.am
