Bankomat

Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

Լուրեր | 2026/08/01 04:02

Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը

Քննարկվել են տնտեսական հարցեր և պետական աջակցության ծրագրեր

Հուլիսի 31-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը։ Քննարկվել են պետական աջակցության ծրագրերի, տնտեսության զարգացման առաջարկների, բիզնես ծրագրերի և նախագծերի, արտադրության կազմակերպման, ներմուծման և արտահանման հնարավորությունների, զբոսաշրջության և մի շարք այլ թեմաների վերաբերող հարցեր։ Նախարարը լսել է քաղաքացիների խնդիրներն ու առաջարկները և տվել հանձնարարականներ նախարարության ստորաբաժանումներին՝ նախարարության իրավասության շրջանակներում դրանց հնարավոր լուծումներ տալու վերաբերյալ։

Աղբյուր՝ mineconomy.am

Տարածել

Կարդացեք նաեվ