Bankomat

Գևորգ Պապոյանը ԱՄՆ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցը

Լուրեր | 2026/07/23 22:00

Գևորգ Պապոյանը ԱՄՆ ներկայացուցիչների հետ քննարկել է Հայաստանին շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ տրամադրելու հարցը

Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցությունը զարգանում է

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսի 23-ին ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին և ԱՄՆ դեսպանատան տնտեսական և առևտրային բաժնի ղեկավար Էդվարդ Այկլերին։ Հայտնում է Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական համագործակցությունը դինամիկ զարգանում է՝ արձանագրելով վերջին շրջանում գրանցված դրական առաջընթացը։

Քննարկվել են նաև ԱՄՆ-ի կողմից Հայաստանին Շուկայական տնտեսություն ունեցող երկրի կարգավիճակ (ՇՏԿ) տրամադրելու գործընթացին առնչվող հարցեր։

Նախարարը վստահություն է հայտնել, որ ձևավորված արդյունավետ գործակցությունը կնպաստի գործընթացի հետևողական առաջմղմանը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական օրակարգի հետագա զարգացմանը»,- նշվում է հաղորդագրությունում։

Աղբյուր՝ hetq.am

Տարածել

Կարդացեք նաեվ