Bankomat

Գերմանիայի դեսպանը և Անահիտ Մանասյանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Լուրեր | 2026/07/28 18:00

Գերմանիայի դեսպանը և Անահիտ Մանասյանը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանության մի շարք հարցեր

Հուլիսի 28-ին Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին։ Ողջունելով դեսպանին՝ Պաշտպանը շնորհակալություն է հայտնել հաստատության հետ ձևավորված բարձր մակարդակի համագործակցության համար՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության և խթանման ոլորտում երկկողմ կառուցողական երկխոսության կարևորությունը։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք առանցքային հարցեր՝ անդրադառնալով ընտրական գործընթացներում մարդու իրավունքների պաշտպանությանը, կալանքի կիրառման պրակտիկային, բռնի տեղահանված և անհայտ կորած անձանց իրավունքներին, ինչպես նաև ատելության խոսքի կանխարգելմանն առնչվող և մի շարք այլ խնդիրների։

Դեսպան Կլաուդիա Բուշը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և իրականացված աշխատանքները համապարփակ ներկայացնելու համար՝ ընդգծելով մարդու իրավունքների պաշտպանության և խթանման նպատակով երկխոսության և համագործակցության շարունակականության կարևորությունը։

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ