ՀՀ գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված անձանցից պահանջվում է բռնագանձել 17.7 մլրդ դրամ՝ 193 անշարժ գույքի դիմաց, որը ներառում է 46 բնակարան Կենտրոն վարչական շրջանում, 89 անշարժ գույք Կոտայքի մարզում:
Բացի այդ, նշվում է 29 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են «ՄԵԳԱՍՊՈՐՏ» ՍՊԸ-ն, «ՄԵԳԱ ՖՈՒԴ» ՍՊԸ-ն, 14 շարժական գույք, 1.451.074 ԱՄՆ դոլարի չափով պարտատոմսեր, 147.210 ԱՄՆ դոլար ավանդ, 23.081.354 ԱՄՆ դոլար, 409.806.800 ՀՀ դրամ և 9.750 եվրոյի չափով փոխառության պահանջի իրավունք:
Աղբյուր՝ www.1in.am
