Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ Ֆրանսիայի դեսպանությունում կազմակերպված ընդունելությանը, որտեղ նա շնորհավորական ուղերձ է հղել:
Ուղերձում Մհեր Գրիգորյանը նշել է, որ Ֆրանսիան մշտապես եղել է Հայաստանի վստահելի բարեկամը և կարևորել է Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանի մերձեցմանը Եվրոպական Միությանը:
«Մենք երախտագիտությամբ ենք գնահատում մեր համերաշխությունը»,- ասել է նա:
Փոխվարչապետը նաև ընդգծել է, որ Ֆրանսիայի ազգային տոնը խորհրդանշում է ազատության, հավասարության և եղբայրության արժեքները, որոնք կարևոր են Հայաստանի համար:
Աղբյուր՝ www.aravot.am
