ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն ֆինանսավորման է երաշխավորել ևս 8 գիտական միջոցառում և երիտասարդ գիտնականների 4 դպրոց, որը կիրականացվի 2026 թվականին: Ֆինանսավորման ընդհանուր ծավալը կազմում է ավելի քան 11 մլն դրամ:
Մասնավորապես, կֆինանսավորվեն հետևյալ միջոցառումները՝ «Մաթեմատիկական ֆիզիկայի ստոխաստիկ և անալիտիկ մեթոդներ» 12-րդ միջազգային գիտաժողով, ավանդական երաժշտության ու պարի ավանդույթների միջազգային խորհրդի (ICTMD) «Երաժշտություն և փոքրամասնություններ» ուսումնասիրությունների խմբի 13-րդ միջազգային սիմպոզիում, «Միկրոալիքային և տերահերցային տեխնոլոգիաներ, հեռահաղորդակցական կապ և օպտոէլեկտրոնիկա» միջազգային գիտաժողով, և այլ գիտաժողովներ:
Երիտասարդ գիտնականների դպրոցների ցանկը լրացվել է «Ֆիզիկան ու մենք» ամառային ճամբարով, «Օպտիկայի և ֆոտոնիկայի ժամանակակից կիրառությունները» 2-րդ միջազգային քոլեջով, և այլ նախաձեռնություններով:
Աղբյուր՝ www.1in.am
