Bankomat

Երևանի և Փարիզի միջև համագործակցության զարգացման հարցեր

Լուրեր | 2026/07/23 05:00

Երևանի և Փարիզի միջև համագործակցության զարգացման հարցեր

Քննարկվել են քաղաքային կառավարման, կայուն զարգացման և մշակութային ոլորտներում համագործակցության հնարավորությունները

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետի՝ միջազգային, եվրոպական և Ֆրանկոֆոնիայի հարցերով տեղակալ Օդրի Պյուլվարին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Երևանի և Փարիզի միջև համագործակցության զարգացմանն ու խորացմանը, ինչպես նաև քաղաքային կառավարման, կայուն զարգացման, բնապահպանության և մշակութային ոլորտներում փոխգործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր։

Անդրադարձ է կատարվել նաև առաջիկայում Հայաստանում կայանալիք կարևոր միջազգային միջոցառումներին՝ մասնավորապես Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի Կողմերի համաժողովի (COP17) և 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի խաղերի նախապատրաստական աշխատանքներին և դրանց շրջանակներում համագործակցությանը։

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ