«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է պետության կառավարմանը և պահպանմանը: Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ, կոմբինատը անցել է ՀՀ կառավարման, հաղորդում է Գլխավոր դատախազությունը:
2023-ի հոկտեմբերին Գլխավոր դատախազությունը հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Գագիկ Ծառուկյանի և նրան փոխկապակցված անձանց՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին:
Դատախազությունը հիշեցնում է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայցադիմումով պահանջում է Գագիկ Ծառուկյանից և նրան փոխկապակցված անձանցից բռնագանձել մի քանի տասնյակ անշարժ և շարժական գույքեր, իրավաբանական անձանցում մասնակցություն, ընդհանուր դրամական պահանջը կազմում է 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ:
Գագիկ Ծառուկյանը հուլիսի 7-ից կալանավորված է, նրա ընտանիքին պատկանող խոշոր ընկերությունները կապարակնքված են:
Աղբյուր՝ www.azatutyun.am
