Bankomat

ԵՄ-ն շարունակում է աշխատանքը հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթի վրա

Լուրեր | 2026/07/13 15:01

ԵՄ-ն շարունակում է աշխատանքը հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթի վրա

Կայա Կալասը հայտնել է չլուծված հարցերի մասին

Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների 21-րդ փաթեթի վրա աշխատանքում դեռևս մնում են չլուծված հարցեր։ Այս մասին հուլիսի 13-ին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը:

«Այսօր մենք ակնկալում ենք համաձայնության հասնել 250 անձանց և կազմակերպությունների ցուցակագրման շուրջ, և միաժամանակ աշխատում ենք պատժամիջոցների 21-րդ փաթեթի ուղղությամբ, որի վերաբերյալ դեռևս համաձայնություն չունենք։

Սա մինչ այժմ մեր իրականացրած ամենամեծ թվով ընդգրկումներն են պատժամիջոցների ցուցակներում։ Դա նաև արձագանք է վերջին շրջանում Ռուսաստանի կողմից քաղաքացիական բնակչության դեմ իրականացված հարձակումներին», – Բրյուսելում լրագրողներին ասել է Կալասը՝ ժամանելով ԵՄ երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպմանը։

Աղբյուր՝ 168.am

Տարածել

Կարդացեք նաեվ