Bankomat

ԵՄ-ն Ուկրաինային լրացուցիչ ավելի քան 8 միլիարդ եվրո կհատկացնի 2026 թվականին

Լուրեր | 2026/07/31 11:02

ԵՄ-ն Ուկրաինային լրացուցիչ ավելի քան 8 միլիարդ եվրո կհատկացնի 2026 թվականին

Եվրոպական խորհուրդը հաստատել է Ուկրաինայի հիմնադրամի փոփոխությունները

Եվրոպական խորհուրդը հուլիսի 30-ին հաստատել է Ուկրաինայի հիմնադրամի և դրա հետ կապված ծրագրի փոփոխությունները, ըստ որոնց, Կիևին կհատկացվի լրացուցիչ 8,3 միլիարդ եվրո 2026 թվականին:

Փոփոխությունները վերաբերում են 2026 թվականի լրացուցիչ ֆինանսավորմանը, որը տրամադրվում է Ուկրաինային աջակցության վարկի տեսքով, և համաձայնեցված է Եվրոպական խորհրդարանի և ԵՄ-ի խորհրդի կողմից:

Ուկրաինական պլանը սահմանում է բարեփոխումների ճանապարհային քարտեզ, որը Ուկրաինան պետք է կատարի հիմնադրամի շրջանակներում միջոցներ ստանալուց առաջ:

Եվրոպական խորհուրդը նաև նշել է, որ փոփոխված պլանը նախատեսում է լրացուցիչ քայլեր բարեփոխման ուղղությամբ, այդ թվում՝ օրենքի գերակայության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում:

Ուկրաինայի հիմնադրամը, որը գործում է 2024 թվականի մարտի 1-ից, տրամադրում է ավելի քան 50 միլիարդ եվրո կայուն ֆինանսավորում՝ դրամաշնորհների և փոխառությունների տեսքով, 2024-2027 թվականներին Ուկրաինայի վերականգնմանը, վերակառուցմանը և արդիականացմանը աջակցելու համար:

Այս հիմնադրամը արդեն 6 միլիարդ եվրո է տրամադրել միջանկյալ ֆինանսավորման տեսքով:

Աղբյուր՝ armenpress.am

Տարածել

Կարդացեք նաեվ