Bankomat

«էլեն-Ակվա» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

Լուրեր | 2026/08/04 07:00

«էլեն-Ակվա» ընկերությանը պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի որոշմամբ

«Էլեն-Ակվա» ՍՊԸ-ին պատկանող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է Արագածոտնի մարզի Բյուրական գյուղում:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տարածած հաղորդագրության համաձայն, արտադրամասի գործունեությունը կասեցնելու պատճառ են դարձել վերահսկողական միջոցառումների ընթացքում հայտնաբերված խախտումները:

  • Արտադրական շինությունների հատակները պատրաստված չեն եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից:
  • Առաստաղները և տանիքների ներքին մակերևույթները ապահով չեն եղել, ինչը նպաստում է խոնավության կուտակմանը:
  • Սահմանված չեն եղել միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացները:
  • Սննդամթերքի համապատասխանության հավաստագրի ժամկետը լրացած է:

Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ:

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ