ԱԺ 9-րդ գումարման անդրանիկ նիստի ընդմիջման ժամանակ լրագրողների հետ զրույցում Էդգար Ղազարյանը բացատրեց, թե ինչով էր պայմանավորված ՔՊ-ական պատգամավորների կողմից բուռն ընդունելության ու ծափահարությունների արժանանալը: «Նրանց մեծ մասին մշակել եմ, ինձ թվում է՝ նրանց ոգևորությունը մշակման արդյունք էր: Իմ կլիենտներն են: Բացի դա, ես ՔՊ-ի ներսում ներքին խմբակցություն էլ ունեմ»,- ասաց Ղազարյանը:
Նա հավելեց, որ իր հաճախորդներից են նաև Արթուր Հովհաննիսյանը և Ռուստամ Բաքոյանը, որոնց վերաբերյալ վարույթներ են սկսվել:
Ղազարյանը նաև անդրադարձավ ՔՊ-ի ԱԺ նախագահի թեկնածուի առաջարկին՝ «եկեք բարեկիրթ աշխատենք ու կառուցողական լինենք», նշելով, որ «Նիկոլ Փաշինյանին հեռացնելու օրակարգը մեր գլխավոր խնդիրն է»:
Աղբյուր՝ www.aravot.am
