Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՀԿ) խորհուրդը հաստատել է բանկային և ապահովագրական ոլորտների համար ստանդարտացված լիցենզիայի համաձայնագրի նախագիծը, որը կուղարկվի անդամ պետություններին՝ ստորագրման համար անհրաժեշտ ներքին ընթացակարգերը իրականացնելու նպատակով:
Այս համաձայնագիրը նախատեսում է, որ մայր բանկի (ապահովագրական կազմակերպության) երկրում տրված ստանդարտացված լիցենզիաները կճանաչվեն նաև մյուս անդամ պետություններում, ինչը թույլ կտա հեշտացնել դուստր բանկերի կամ ապահովագրական կազմակերպությունների ստեղծումը կամ ձեռքբերումը:
Այս նախագիծը մշակվել է ԵԱՏՄ ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման կոնցեպցիայի և ֆինանսական շուկայի օրենսդրության ներդաշնակեցման գործողությունների ծրագրի շրջանակներում:
ԵԱՏՄ անդամ բոլոր պետություններում արդեն ավարտվել է համաձայնագրի ներքին համաձայնեցման գործընթացը:
ԵԱՏՄ տնտեսական և ֆինանսական քաղաքականության նախարար Բախիտ Սուլթանովը նշել է, որ համաձայնագրի հաստատումը կարևոր քայլ է ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման ճանապարհին:
Աղբյուր՝ finport.am
