Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) և ԱՍԵԱՆ-ի քարտուղարության մասնակցությամբ անցկացվել է սեմինար՝ նվիրված ԵԱՏՄ և ԱՍԵԱՆ երկրներում տեխնիկական կարգավորման համակարգերին:
ԵՏՀ տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության տնօրեն Սերիկ Կուսաինովը նշել է, որ համատեղ սեմինարները նպաստում են մոտեցումների ներդաշնակեցմանը և արտասահմանյան գործընկերներին հնարավորություն են տալիս ծանոթանալ եվրասիական «հնգյակի» երկրներում արտադրանքի նկատմամբ սահմանված պահանջների կիրառման գործնական փորձին:
Սեմինարի ընթացքում քննարկվել են նաև ԵԱՏՄ և ԱՍԵԱՆ շրջանակներում սննդամթերքի անվտանգության պահանջները:
Կողմերը անդրադարձել են միութենական շուկայում ապրանքների շրջանառության թույլտվության, ինչպես նաև ԵԱՏՄ-ում արտադրանքի անվտանգության պահանջների պահպանման վերահսկողության հարցերին:
Միջոցառման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը:
Աղբյուր՝ 168.am
