DOGE-ի նախկին աշխատակիցների մի խումբ ներդրում է ներգրավել նորաստեղծ ստարտափի համար, որի նպատակն է արհեստական բանականության կիրառմամբ զարգացնել ԱՄՆ-ի ռազմական կիբերհնարավորությունները։ «Cathedral» անունով ստարտափը ստեղծվել է վերջին ամիսներին՝ պետական պայմանագրեր կնքելու և ԱԲ-ի օգնությամբ զարգացնելու ԱՄՆ-ի կիբերունակությունները՝ ինչպես պաշտպանական, այնպես էլ հարձակողական ուղղություններով։ Ըստ աղբյուրների՝ այդ կարողությունները նախատեսվում է կիրառել ռազմավարական մրցակիցների, ինչպիսիք են Չինաստանը, դեմ։ Ընկերությունը մտադիր է ձեռք բերել տվյալների մշակման կենտրոն կամ համագործակցել նման ենթակառուցվածք ունեցող մատակարարի հետ, որը կտրամադրի կիբերգործողությունների համար անհրաժեշտ բարձր արտադրողականությամբ հաշվողական հզորություններ։ Ընկերության համահիմնադիրներն են DOGE-ի նախկին աշխատակիցներ Գևին Քլիգերը, Լյուկ Ֆարիտորը, Մարկո Էլեզը և Ջեք Սթեյնը։ Վերջին շաբաթներին «Cathedral»-ը հաջողությամբ ավարտել է 160 միլիոն դոլարի ներդրումային փուլը, որի արդյունքում ընկերության գնահատականը հասել է 1,4 միլիարդ դոլարի։
Աղբյուր՝ www.1in.am
