Bankomat

Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին

Լուրեր | 2026/07/14 07:03

Դեսպան Մկրտչյանն ու Ալբանիայի փոխնախարարն անդրադարձել են էներգետիկայի ոլորտին

Հայաստանի և Ալբանիայի միջև էներգետիկ համագործակցության հնարավորությունները

Ալբանիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Ալբանիայի ենթակառուցվածքների և էներգետիկայի փոխնախարար Էրլինդ Սուլոյի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան–Ալբանիա համագործակցության ընդլայնման հնարավորությունները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով էներգետիկայի ոլորտին։

Դեսպան Մկրտչյանը ներկայացրել է Հայաստանի կառավարության առաջնահերթությունները ատոմային, հիդրո, արևային և հողմային էներգետիկայի զարգացման ուղղությամբ՝ ընդգծելով էներգետիկ անվտանգության կարևորությունը երկրի ազգային անվտանգության համակարգում։

Դեսպանն առաջարկել է նախաձեռնել երկու երկրների համապատասխան գերատեսչությունների միջև փոխադարձ այցելություններ և քննարկել էներգետիկայի ոլորտում երկկողմ հարաբերություններին իրավապայմանագրային բնույթ հաղորդելու հնարավորությունը։

Փոխնախարար Սուլոն բարձր է գնահատել համագործակցության առկա ներուժը՝ պատրաստակամություն հայտնելով խթանել երկու երկրների միջև գործնական համագործակցությունը, այդ թվում՝ փոխադարձ այցելությունների, փորձի փոխանակման և համատեղ ծրագրերի իրականացման միջոցով։ Նա նաև հետքրքրություն է արտահայտել Հայաստան այցելելու և գործընկերություն ձևավորելու հարցում։

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ