Bankomat

Դեսպան Աֆյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները Հնդկաստանում

Լուրեր | 2026/08/03 15:00

Դեսպան Աֆյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները Հնդկաստանում

Հայաստանի դեսպանությունը Հնդկաստանում ներկայացրել է երկրի տնտեսական ցուցանիշներն ու ներդրումային հնարավորությունները

Հուլիսի 31-ից օգոստոսի 1-ը ՀՀ դեսպան Վահագն Աֆյանը մասնակցել է Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում կայացած գործարար հավաքին, որի ընթացքում ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներդրումային հնարավորությունները:

Դեսպան Վ. Աֆյանը, մասնավորապես, ուշադրություն հրավիրելելով Հայաստանի որակյալ արտադրանքի նոր շուկաների արտահանման, ինչպես նաև ԹՐԻՓՓ ուղու հնարավորությունների վրա, քաջալերել է գործունեության ծավալման և այցելությունների համար դիտարկել Ներդրումների աջակցման կենտրոնի և Զբոսաշրջության կոմիտեի հարթակները:

Երկու տասնյակից ավել օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների մասնակցությամբ միջոցառման նախորդ օրը ՀՀ դեսպանը թեմատիկ պանելային քննարկման շրջանակներում անդրադարձել է Հայաստանի վերականգնվող էներգետիկային, Միջազգային արևային դաշինքի (ISA) անդամակցությանը, համաշխարհային հայտնի «Firebird» ու «NVIDIA» ընկերությունների հետ կառուցվող արհեստական բանականության ձեռնարկություններին և Երևանում կայանալիք Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ (COP17) համաժողովին:

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ