Bankomat

Դավիթ Խուդաթյանը Լոռու մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Լուրեր | 2026/08/01 22:03

Դավիթ Խուդաթյանը Լոռու մարզում ծանոթացել է պետբյուջեի և սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինաշխատանքներին

Նախարարը շրջել է մարզի համայնքներում և ծանոթացել շինարարական աշխատանքներին

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն աշխատանքային այցով գտնվել է Լոռու մարզում:

Նախարարը մարզպետ Արեն Մկրտչյանի, «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանի, համայնքապետերի հետ ողջ օրը շրջել է մարզի համայնքներում և ծանոթացել պետական բյուջեի, ինչպես նաև սուբվենցիոն ծրագրով իրականացվող շինարարական աշխատանքներին:

Նախարարի առաջին կանգառը Ալավերդի քաղաքն է եղել, որտեղ մեծածավալ շինարարական աշխատանքներ են կատարվում:

Հիմնանորոգվում են փողոցներ, վերականգնվում են ջրհեղեղից վնասված հենապատեր, շուկայի տարածքում կառուցվում է նոր խանութ/տաղավար, որպեսզի վաճառողներն առևտուր իրականացնեն ավելի հարմարավետ պայմաններում:

Ալավերդիում վերակառուցվում է նաև լճերի այգին: Աշխատանքները ընթացքի մեջ են: Ծրագրի արժեքը ավելի քան 136 մլն դրամ:

Լոռի Բերդ համայնքում նախարարը, արձակուրդում գտնվող ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի հետ, ծանոթացավ նոր ձեռք բերված գյուղտեխնիկային և սուբվենցիոն ծրագրով կառուցված ավտոկայանատեղիին:

Նախարարը եղավ նաև Ստեփանավան համայնքում և դիտարկեց սուբվենցիոն ծրագրով իրականացված քաղաքային այգու և Ալեայի անցուղու մի հատվածի բարեկարգման աշխատանքները:

Ծրագրի արդյունքում Ստեփանավան քաղաքում հիմնանորոգվել է այգին, համալրվել է ժամանակակից կարուսելներով, այգու տարածքն ամբողջությամբ սալիկապատվել է, տնկվել են դեկորատիվ ծառեր ու թփեր:

Նախարարը դիտարկեց նաև Ստեփանավանի Րաֆֆու փողոցի հիմնանորոգման աշխատանքները, որոնք ընթացքի մեջ են: Ծրագրի արժեքը մոտ 312 մլն դրամ:

Աղբյուր՝ armtimes.com

Տարածել

Կարդացեք նաեվ