Bankomat

Դավիթ Խուդաթյանը և Ֆարզանե Սադեղին քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման հարցերը

Լուրեր | 2026/07/26 16:01

Դավիթ Խուդաթյանը և Ֆարզանե Սադեղին քննարկել են Արաքս գետի վրա երկրորդ կամրջի կառուցման հարցերը

Քննարկվել են նաև բեռնափոխադրումների ավելացման հարցերը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն Իրանի Իսլամական Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպել է ԻԻՀ ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ֆարզանե Սադեղի հետ:

Հանդիպմանը մասնակցել են նաև ճանապարհաշինության ոլորտը համակարգող ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը և «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանը:

Նախարար Խուդաթյանը գոհունակությամբ ընդգծել է Քաջարան–Ագարակ ճանապարհահատվածի շինարարության առաջընթացը՝ նշելով, որ Իրանի զգալի ներգրավվածությունը Հայաստանի ենթակառուցվածքային ծրագրերում վկայում է երկու երկրների միջև ձևավորված ամուր տնտեսական համագործակցության և բարեկամական հարաբերությունների մասին:

Բացի ճանապարհաշինությունից, կողմերը քննարկել են տրանսպորտի և ավիացիայի ոլորտներում փոխգործակցության ընդլայնման հարցեր, ինչպես նաև պայմանավորվել են ձեռնարկել անհրաժեշտ քայլեր երկու երկրների միջև բեռնափոխադրումների ծավալներն ավելացնելու ուղղությամբ:

Առանձնահատուկ անդրադարձ է կատարվել Հայաստան–Իրան պետական սահմանին՝ Արաքս գետի վրա, երկրորդ կամրջի կառուցման նախաձեռնությանը: Արձանագրվել է, որ ծրագրի իրականացումը էապես կբարձրացնի երկկողմ տրանսպորտային թողունակությունը և նոր ազդակ կհաղորդի տնտեսական կապերի զարգացմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Աղբյուր՝ hetq.am

Տարածել

Կարդացեք նաեվ