Bankomat

Դավիթ Գեւորգյանը նշանակվել է «Արարատցեմենտի» կառավարիչ

Լուրեր | 2026/07/31 12:01

Դավիթ Գեւորգյանը նշանակվել է «Արարատցեմենտի» կառավարիչ

Նոր նշանակումը տեղի է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարարի հրամանով

Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանի հրամանով Դավիթ Հովիկի Գեւորգյանը նշանակվել է «Արարատցեմենտ» ՓԲԸ կառավարիչ։ Նա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, 2018 թ. հունիսի 8-ին նշանակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ, 2018-2021 թթ. եղել է Արագածոտնի մարզպետ, 2022 թ. նոյեմբերի 29-ին նշանակվել է վարչապետի օգնական։

«Արարատցեմենտը» պատկանում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, «Մուլտի գրուպ» ընկերության սեփականատեր Գագիկ Ծառուկյանին։ 2026-ի հուլիսի 16-ին հայտնի դարձավ, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի շրջանակում, Գլխավոր դատախազության միջնորդության հիման վրա, «Արարատցեմենտ» ՓԲ ընկերությունը Հակակոռուպցիոն դատարանի որոշմամբ հանձնվել է Հայաստանի Հանրապետության կառավարմանն ու պահպանմանը:

Աղբյուր՝ hetq.am

Տարածել

Կարդացեք նաեվ