Bankomat

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 անշարժ գույք

Լուրեր | 2026/07/30 10:04

Դատախազությունը պահանջում է Գագիկ Խաչատրյանից բռնագանձել շուրջ 200 անշարժ գույք

Գագիկ Խաչատրյանից պահանջվում է վերադարձնել անշարժ և շարժական գույք

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանից և նրան փոխկապակցված անձանցից Գլխավոր դատախազությունը պահանջում է բռնագանձել շուրջ 200 անշարժ գույք, տասնյակից ավելի շարժական գույքեր։

«Մասնավորապես՝

  • 193 անշարժ գույք, որն ի թիվս այլնի ներառում է 46 բնակարան Կենտրոն վարչական շրջանում,
  • 89 անշարժ գույք Կոտայքի մարզում:
  • 29 իրավաբանական անձում մասնակցություն, որոնց թվում են «ՄԵԳԱՍՊՈՐՏ» ՍՊԸ-ն, «ՄԵԳԱ ՖՈՒԴ» ՍՊԸ-ն:
  • 14 շարժական գույք:
  • 1.451.074 ԱՄՆ դոլարի չափով ձեռքբերված պարտատոմսեր:
  • 147.210 ԱՄՆ դոլար ավանդ:
  • 23.081.354 ԱՄՆ դոլարի, 409.806.800 ՀՀ դրամի և 9.750 եվրոյի չափով փոխառության պահանջի իրավունք:
  • 17.761.537.781 դրամ»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են Դատախազությունից։

Աղբյուր՝ armenpress.am

Տարածել

Կարդացեք նաեվ