Bankomat

Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը

Լուրեր | 2026/07/23 13:02

Դադարեցվել է Սևանա լճի 1215 քմ մակերեսով տարածքի կառուցապատման իրավունքի պետգրանցումը

Սևանա լճի տարածքի կառուցապատման իրավունքի պետական գրանցումը դադարեցվել է

2026 թվականի հունիսի 19-ին Հայաստանի գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը միջնորդագիր էր ներկայացրել Շրջակա միջավայրի նախարարությանը և «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ին՝ 2008 թվականի հուլիսի 3-ին «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի և ՍՊ ընկերության միջև կնքված՝ պետական սեփականություն հանդիսացող 1215 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիրը դադարեցնելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ:

«Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ նշված տարածքն ամբողջությամբ ջրածածկ է, իսկ կառուցապատման իրավունքի պայմանագիրը ՊՈԱԿ-ում հաշվառված է որպես դադարած:

Միաժամանակ, Կադաստրի կոմիտեից ստացված տեղեկատվությամբ պարզվել է, որ պայմանագրի դադարման պետական գրանցում չէր իրականացվել:

Գլխավոր դատախազության միջնորդագրի հիման վրա՝ «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ը դիմում է ներկայացրել Կադաստրի կոմիտե՝ կառուցապատման իրավունքից ծագող իրավունքի դադարեցման պետական գրանցումն իրականացնելու նպատակով:

Կադաստրի կոմիտեի կողմից 2026 թվականի հուլիսի 21-ին տրամադրված տեղեկանքի համաձայն՝ 1215 քմ մակերեսով հողամասի կառուցապատման պայմանագրից ծագող իրավունքը պետական գրանցմամբ դադարեցվել է:

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ