Bankomat

Ծովինար Վարդանյանը ընտրվել է ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահի թեկնածու

Լուրեր | 2026/07/30 04:01

Ծովինար Վարդանյանը ընտրվել է ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահի թեկնածու

Ֆինանսավարկային հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Ծովինար Վարդանյանը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը, ինչպես հայտնի է, նիստ է հրավիրել, որի օրակարգի հիմնական հարցն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումն է եղել:

Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Ծովինար Վարդանյանը:

Նշենք, որ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուներն էին Ծովինար Վարդանյանը, Բաբկեն Թունյանը, Սերգեյ Բագրատյանը։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Լուսինե Բադալյանն ընտրվել էր առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու, Սոնա Ղազարյանը՝ Եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, Սիսակ Գաբրիելյանը՝ Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու:

Աղբյուր՝ armtimes.com

Տարածել

Կարդացեք նաեվ