Bankomat

Չինաստանում վարձով են տրվում դեմքեր սերիալների համար

Լուրեր | 2026/07/30 11:00

Չինաստանում վարձով են տրվում դեմքեր սերիալների համար

Արհեստական բանականության միջոցով ստեղծվող բովանդակության համար

Չինաստանում ձևավորվել է մարդկային դեմքերը արհեստական ​​բանականության միջոցով ստեղծվող բովանդակության համար վարձով տրամադրելու շուկա։ Ինչպես հաղորդում են մի շարք ԶԼՄ-ներ, վկայակոչելով «Rest of World»--ին, գրում են՝ քաղաքացիները, դերասաններն ու մոդելները հարթակներին տրամադրում են իրենց արտաքինի օգտագործման իրավունքը՝ միկրոսերիալներում, գովազդներում և տեսախաղերում կիրառելու նպատակով։

ActID և New Claw հարթակները ստեղծում են արտաքինի տվյալների բազաներ՝ պրոդյուսերներին հնարավորություն տալով ընտրել անհատների՝ ըստ տարիքի, սեռի և արտաքին տեսակի։ Անհատները կարող են ինքնուրույն սահմանել օգտագործման սահմանափակումներ և որոշել լիցենզավորման վճարի չափը։

ActID-ում արտաքինի օգտագործման լիցենզիայի արժեքը տատանվում է 14.50-ից մինչև 74 դոլար՝ մեկ էպիզոդի համար։ New Claw-ը սահմանել է 74 դոլար նվազագույն գին՝ մեկ պատկերի համար։

«Պրոդյուսերներին գլխավոր դերերի համար գրավիչ դեմքեր են պետք, օրինակ՝ տարեց մարդիկ։ Դերասանական վարպետությունն իրականում պարտադիր չէ. դեմքերը ծառայում են որպես հումք»,-ասել է ActID-ի մարքեթինգի գծով տնօրեն Կամիլ Յանը։

2026 թվականի առաջին երեք ամիսների ընթացքում Չինաստանում թողարկված 128 000 միկրոդրամաների ավելի քան 95%-ը ստեղծվել է արհեստական ​​բանականության տեխնոլոգիաների կիրառմամբ։

Միաժամանակ աճում է անձի արտաքին տեսքի (կերպարի) չարտոնված օգտագործման հետ կապված իրավական վեճերի թիվը. վերջին երեք տարում Գուանչժոուի ինտերնետային դատարանը քննել է նմանատիպ մոտ 700 գործ։ Իրավաբանները նախազգուշացնում են, որ անձնական լուսանկարները որևէ հարթակում վերբեռնելուց հետո մարդիկ կարող են երկար ժամանակով կորցնել իրենց կենսաչափական տվյալների նկատմամբ վերահսկողությունը։

Պայմանագրային պայմանները հաճախ անհնարին են դարձնում պարզել, թե որ ընկերությունները կկարողանան օգտագործել արտոնագրված կերպարը, ինչպիսի բովանդակության մեջ կամ ինչ նպատակներով։

Աղբյուր՝ panorama.am

Տարածել

Կարդացեք նաեվ