Bankomat

Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը

Լուրեր | 2026/07/14 15:04

Չինաստանը կոչ է արել վերականգնել անվտանգ տարանցումը

Չինաստանը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին վերականգնել Հորմուզի նեղուցով անվտանգ տարանցումը։

Չինաստանը կոչ է արել Միացյալ Նահանգներին և Իրանին վերականգնել Հորմուզի նեղուցով անվտանգ տարանցումը։ Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Լին Ցզյանը լրագրողների հետ ճեպազրույցում շեշտել է, որ նեղուցով նորմալ և անվտանգ երթևեկության վերականգնումը միջազգային հանրության ընդհանուր ձգտումն է։ Նա հավելել է, որ Պեկինը շարունակելու է անդադար ջանքեր գործադրել իրավիճակի լիցքաթափմանն ուղղված։

Այս կոչը հնչել է այն ֆոնին, երբ ԱՄՆ-ը կրկին սահմանել է Իրանի նկատմամբ ծովային շրջափակում՝ Հորմուզի նեղուցով անցնող այսպես կոչված «չարտոնված» նավերի վրա իրականացված հարձակումներից հետո։

Աղբյուր՝ www.1in.am

Տարածել

Կարդացեք նաեվ