Bankomat

Չինաստանը առաջին անգամ ամերիկյան գազով լցված լցանավ է ընդունել

Լուրեր | 2026/07/17 10:00

Չինաստանը առաջին անգամ ամերիկյան գազով լցված լցանավ է ընդունել

Չինաստանը փոխում է իր գազի մատակարարումները

Չինաստանը վերջին մեկ տարում առաջին անգամ ամերիկյան գազով լցված լցանավ է ընդունել: Լուիզիանայից եկած գազատար նավը (գազատարը) խարիսխ է գցել չինական Յանպու նավահանգստում։ ԱՄՆ-ից հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) մատակարարումները գրեթե ամբողջությամբ դադարեցվել էին դեռևս 2025 թվականի փետրվարին՝ առևտրային պատերազմի նոր փուլի և չինական մաքսատուրքերի սահմանումից հետո:

Այժմ իրավիճակը փոխվում է. Պարսից ծոցից գազի արտահանման խափանումների պատճառով ասիական երկրները ստիպված են այլընտրանքներ փնտրել։ Ըստ ԶԼՄ-ների` դեռևս հստակ չէ՝ Չինաստանն այս գազը կպահի սեփական կարիքների համար, թե՞ այն հետագայում կվերավաճառի այլ երկրների։

Աղբյուր՝ 168.am

Տարածել

Կարդացեք նաեվ