Bankomat

Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը

Լուրեր | 2026/07/28 18:00

Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը

Դատախազության հայցը բավարարվել է

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Ճամբարակ համայնքի՝ 0.02 հա մակերեսով հողամասի վերաբերյալ աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջներով:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հուլիսի 21-ի վճռով՝ Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է: Վճռով անվավեր է ճանաչվել Ճամբարակ համայնքի կողմից իրականացված աճուրդը և որպես աճուրդի անվավերության հետևանք՝ անվավեր են ճանաչվել Ճամբարակ համայնքի և ֆիզիկական անձի միջև 2013 թվականի մայիսի 31-ին կնքված հողամասի առուվաճառքի մասին պայմանագիրն ու պայմանագրի հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը:

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ