Bankomat

Ծաղիկների արտահանումը Հայաստանում

Լուրեր | 2026/07/11 13:00

Ծաղիկների արտահանումը Հայաստանում

Հայաստանում ծաղիկների արտահանման դժվարությունները

«Ծաղիկը չենք կարողանում Հայաստանից դուրս հանել, ստիպված՝ վաճառում ենք ինքնարժեքից երեք անգամ ցածր գնով»՝ ասում է «Ռոզ ֆիլդ» վարդերի ջերմոցային տնտեսության ղեկավար Համբարձում Վարդանյանը:

«Տեւական ժամանակ է՝ ծաղիկներ արտադրող ջերմոցները, ծաղիկ աճեցնողները ծաղիկը Ռուսաստան արտահանել չեն կարողանում, իշխանությունները պնդում են, որ գտել են Ռուսաստանի այլընտրանքը, ծաղիկները, ինչպես նաեւ միրգ-բանջարեղենը, արտահանում են Եվրոպա: Սակայն, մենք մեր ծաղիկները չենք կարողանում Եվրոպա տանել, չենք գտնում գեթ մեկ անձ կամ ընկերություն, որը մեր ծաղիկները եվրոպական շուկայում կգնի»,- նշեց նա:

Վարդանյանը հավելեց, որ «ծաղիկները Եվրոպա չենք կարող արտահանել, շատ վատ վիճակում ենք հայտնվել»: Նա նշեց, որ տարբեր երկրներ, ինչպիսիք են Ուկրաինան, Հոլանդիան, Լեհաստանը, մերժել են իրենց առաջարկները:

«Մենք ինքնարժեքից եռակի անգամ էժան գնով ծաղիկ ենք վաճառում, վարկեր ունենք, ծախսեր ունենք, աշխատողներ ունեմ՝ 100-ից ավելի, նախորդ ամիս մի կերպ եմ աշխատավարձ տվել»,- ասաց նա:

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ