Bankomat

Բրազիլիայի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին

Լուրեր | 2026/07/03 06:03

Բրազիլիայի նախագահը շնորհավորել է վարչապետ Փաշինյանին

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան վերահաստատել է համագործակցության պատրաստակամությունը

Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան շնորհավորել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին Հայաստանում ընտրություններում տարած հաղթանակի առիթով:

Ուղերձում նշվում է. «Բրազիլիայի կառավարության և ժողովրդի անունից, ինչպես նաև անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով: Բրազիլիան մեծ նշանակություն է տալիս մեր երկրները միավորող բարեկամության և համագործակցության պատմական կապերին: Վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ համագործակցելու Ձերդ գերազանցության հետ, մեր քաղաքական երկխոսությունը խորացնելու, երկկողմ համագործակցությունը ընդլայնելու և երկու ժողովուրդների բարօրության համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նախաձեռնություններն առաջ մղելու համար:

Բրազիլիայի կենսունակ հայ համայնքը ծառայում է որպես արժեքավոր կամուրջ մեր երկրների միջև՝ ամրապնդելով մարդկային, մշակութային և տնտեսական կապերը, որոնք մեզ ավելի են մոտեցնում: Դրա ներկայությունը հարստացնում է բրազիլական հասարակության բազմազանությունը և ավելի է ամրապնդում մեր ժողովուրդների միջև բարեկամության կապերը:

Մաղթելով Ձեզ ամենայն հաջողություն Հայաստանի Կառավարությունը կրկին ղեկավարելու Ձեր կարևոր առաքելության մեջ՝ խնդրում եմ ընդունել, պարո՛ն վարչապետ, խորին հարգանքներիս հավաստիքը»:

Աղբյուր՝ armtimes.com

Տարածել

Կարդացեք նաեվ