«Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանը նշել է, որ բոլոր հայ գերիների և ապօրինի պահվող անձանց վերադարձը հայրենիք պետք է լինի ՀՀ իշխանությունների առաջնային արտաքին քաղաքական օրակարգերից մեկը:
«1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախի ժողովուրդը հիմնվելով առկա իրավական, այդ թվում միջազգային իրավական հիմքերի վրա` իրացրեց ինքնորոշման իրավունքը։ Այդ իրավունքի իրացման գործընթացը հետագայում բազմիցս արձանագրվել և գնահատվել է միջազգային կազմակերպությունների ու դիտորդների կողմից։
Արցախի ամբողջական հայաթափման և տեղի ունեցած էթնիկ զտման հետևանքով բռնի տեղահանված արցախահայերն այսօր շարունակում են բախվել բազմաթիվ սոցիալական և տնտեսական խնդիրների։ Սա վկայում է Հայաստանում պետական քաղաքականության և սոցիալական ծրագրերի արդյունավետության լուրջ խնդիրների մասին։
Միևնույն ժամանակ, իշխանությունների կողմից հնչող և խրախուսվող ատելության խոսքը հասարակության մեջ պառակտման և բևեռացման հերթական դրսևորումներն են։
Մենք պետք է ապահովենք մեր հայրենակիցների անվտանգ, բարեկեցիկ և արժանապատիվ կյանքը Հայաստանի Հանրապետությունում։
Այսօր Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը շարունակում է մնալ Բաքվի բանտերում՝ փաստացի որպես պատանդ։
Փառք ու պատիվ մեր հայրենիքի համար զոհված բոլոր նահատակներին։ Աստված պահապան մեր ժողովրդին ու հայոց աշխարհին։
Աղբյուր՝ www.aravot.am
