Bankomat

Բաքուն թելադրում է խաղի կանոններ, Մոսկվան ընտրել է հարմարվելու գիծը

Լուրեր | 2026/07/22 13:02

Բաքուն թելադրում է խաղի կանոններ, Մոսկվան ընտրել է հարմարվելու գիծը

Ռուս-ադրբեջանական հարաբերությունների նոր փուլը

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ Մոսկվայում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունները փաստեցին, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները դուրս են եկել լարվածության փուլից և մտել են գործնական համագործակցության նոր շրջան։ Երկու երկրների պաշտոնական հայտարարություններում գերակշռում էին փոխգործակցության խորացման, տնտեսական հարաբերությունների զարգացման, տարածաշրջանային անվտանգության և «3+3» ձեւաչափի ակտիվացման թեմաները։

Լավրովի հայտարարությունը, թե կարգավորվել են 2024-ի դեկտեմբերին տեղի ունեցած AZAL ավիաընկերության ինքնաթիռի կործանման հետեւանքները, փաստացի ազդարարեց, որ վերջին շրջանի ամենազգայուն երկկողմ ճգնաժամերից մեկը քաղաքական մակարդակում հաղթահարված է։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, իր հերթին, հայտարարեց, որ Ադրբեջանը XIX դարում գաղութացվել է Ռուսական կայսրության կողմից, իսկ Խորհրդային Միության կազմում գտնվելը դիտարկեց որպես անկախությունից զուրկ, գաղութատիրական շրջան։ Սակայն, Մոսկվան Ադրբեջանին գնահատում է աշխարհաքաղաքական նշանակության տեսանկյունից, ինչը նշանակում է, որ Կրեմլը շահագրգռված է պահպանել կառուցողական հարաբերությունները Ալիեւի հետ։

Աղբյուր՝ www.aravot.am

Տարածել

Կարդացեք նաեվ