Bankomat

Բաբկեն Թունյանը ընտրվել է տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ

Լուրեր | 2026/07/30 04:01

Բաբկեն Թունյանը ընտրվել է տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ

Բաբկեն Թունյանը միակ թեկնածուն էր

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը, ինչպես հայտնի է, նիստ է հրավիրել, որի օրակարգի հիմնական հարցն Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նախագահների թեկնածությունների քննարկումն է եղել:

Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Բաբկեն Թունյանը։ Նշենք, որ Թունյանը Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի միակ թեկնածուն էր:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Լուսինե Բադալյանն ընտրվել էր առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի թեկնածու, Սոնա Ղազարյանը՝ Եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, Սիսակ Գաբրիելյանը՝ Կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու:

ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուն կլինի Վիլեն Գաբրիելյանը։ Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Նազելի Բաղդասարյանը, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Սարգիս Խանդանյանը:

Աղբյուր՝ armtimes.com

Տարածել

Կարդացեք նաեվ