ՀՀ Ազգային ժողովի նախագահ տեղակալ Ռուբեն Ռուբինյանը լրագրողներին տեղեկացրել է, որ ԱԺ-ում լրագրողների մասնագիտական գործունեության «նոր և աննախադեպ խստացումներն ու սահմանափակումները» գործում են 2021 թվականից:
Ռուբինյանը նշել է, որ ԱԺ շենքում անվտանգության կանոնների վերաբերյալ որոշման մեջ արված նոր փոփոխությունները չեն վերաբերում լրագրողական գործունեությանը, և լրագրողները կարող են պարզել նախկին կանոնները:
«Սիրելի լրագրողներ, դուք սա կարող էիք պարզել ինքներդ՝ ձեր թանկագին ժամանակից ընդամենը 5 րոպե նվիրելով նախորդ կանոնները փոփոխված կանոնների հետ համեմատելուն», - ասել է Ռուբինյանը:
Աղբյուր՝ www.aravot.am
