Bankomat

Այս աշնանը Երևանում կանցկացվի առաջին հայ-բրիտանական բիզնես ֆորումը

Լուրեր | 2026/07/30 09:01

Այս աշնանը Երևանում կանցկացվի առաջին հայ-բրիտանական բիզնես ֆորումը

Ֆորումը նպատակ ունի զարգացնել երկկողմանի գործարար և ներդրումային համագործակցությունը

Այս աշնանը Երևանում կանցկացվի առաջին հայ-բրիտանական բիզնես ֆորումը (Armenia-UK Business Forum 2026): Ֆորումը նախատեսված է հոկտեմբերի 5-ին, իսկ հիմնական բիզնես ծրագիրը կանցկացվի հոկտեմբերի 6-ին: Ֆորումի նպատակն է զարգացնել երկկողմանի գործարար, ներդրումային և ինստիտուցիոնալ համագործակցությունը, ինչպես նաև ստեղծել նոր հնարավորություններ հայ-բրիտանական գործընկերության համար:

Ֆորումի կազմակերպիչներն են Օքսֆորդի շրջանավարտների բիզնես ակումբը Հայաստանում (OABCA)՝ համագործակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության, այդ թվում՝ տնտեսական, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների, Enterprise Armenia-ի և Բրիտանո-հայկական առևտրի պալատի (BACC) հետ:

2026 թվականի հունվար-մայիս ամիսների տվյալներով, Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև արտաքին առևտրի շրջանառությունը աճել է 18.2% և կազմել $46.1 միլիոն, որտեղ արտահանումն աճել է 88.1% մինչև $611.3 հազար:

Աղբյուր՝ finport.am

Տարածել

Կարդացեք նաեվ